Բարեփոխումներ` Շտապ բժշկական օգնության ոլորտում. ԱՆ

Բարեփոխումներ` Շտապ բժշկական օգնության ոլորտում. ԱՆ

Հանրապետությունում կիրականացվի շտապ օգնության ծառայությունների առկա վիճակի վերլուծություն, մարդկային և նյութական ռեսուրսների գնահատում: Նպատակը մեկն է` երկրում ապահովել կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպում:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Նախաձեռնության իրագործման նպատակով տեղի է ունեցել Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրի մշակումն իրականացնող աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` թիմի ղեկավար, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են շտապ բժշկական օգնության ծառայության արագ արձագանքման, մեկ միասնական կենտրոնից ղեկավարման հնարավորությունները:

Միջազգային փորձի, ինչպես նաև գործող մոդելների և գործելակարգերի ուսումնասիրության նպատակով թիմի աշխատանքներում ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ: Մարզերում ևս նախատեսված են հանդիպումներ և քննարկումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում