Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի 34-րդ տուրում՝ «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը, գոլային փոխանցում կատարելով նոր ռեկորդ է սահմանել:
Մյուլերն այս գոլային փոխանցումով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում իր արդյունավետ փոխանցումների քանակը հասցրել է 21-ի՝ գերազանցելով Քևին դե Բրույնեի ցուցանիշը։
Դե Բրույնեն 2015 թվականին մեկ մրցաշրջանի ընթացքում կատարած գոլային փոխանցումների ռեկորդ էր սահմանել՝ հանդես գալով «Վոլֆսբուրգի» կազմում։
Դեկտեմբերին Բունդեսլիգայի պաշտոնական կայքում նշված էր, որ Դե Բրույնեն կատարել է 21 գոլային փոխանցում, այնուհետև Բունդեսլիգան շտկում էր կատարել՝ գոլային փոխանցումների քանակը դարձնելով 19։
Կարծիքներ