Իսրայելի իշխանությունները հումանիտար օգնություն են առաջարկել Լիբանանին
Իսրայելը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքների ֆոնին Լիբանանին մարդասիրական օգնություն է առաջարկել: Այս մասին հայտնում է «Մաարիվ» պարբերականը:
Համապատասխան կոչով հանդես են եկել Իսրայելի պաշտպանության նախարար և փոխարինող վարչապետ Բենի Հանցը և Արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին:
Պարբերականը նշում է, որ առաջարկն արվել է պաշտպանական և դիվանագիտական աղբյուրներով:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի ՆԳՆ հայտարարել է, որ պայթել է նավահանգստի պահեստում պահվող ամոնիակի նիտրատը: Քաղաքի շատ թաղամասեր են տուժել, քաղաքային հիվանդանոցները չեն հասցնում օգնություն ցուցաբերել բազմաթիվ տուժածներին:
Ըստ նախնական տվյալների, պայթյունի զոհ է դարձել մոտ 70 մարդ, վիրավորվել է ավելի քան 3.5 հազար մարդ:
Կարծիքներ