Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունը վնասել է միջազգային օդանավակայանը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունը վնասել է միջազգային օդանավակայանի շենքը: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ արաբական և իսրայելական լրատվամիջոցներին հղումով:
Նշվում է, որ օդանավակայանը վնասվել է՝ չնայած այն հանգամանքին, որ գտնվում է պայթյունի էպիկենտրոնից մոտ տաս կիլոմետր հեռավորության վրա: Տուժել են քաղաքի շատ թաղամասեր, այդ թվում պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը:
Կան զոհեր և վիրավորներ։
Ավելի ուշ Լիբանանի ներքին գործերի նախարար Մուհամեդ Ֆահմին ներկայացրել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պաշտոնական պատճառը: Նրա խոսքով, մայրաքաղաքի նավահանգստում պայթել է այնտեղ պահվող ինը տարի առաջ նավերից մեկից առգրավված պայթուցիկ նյութերի մաքսանենգ բեռը:
Կարծիքներ