Երևանում ու մարզերում առաջիկա օրերին կշարունակվի անձրևային եղանակը, կարկուտ կտեղա
Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր կարճատև անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Հունիսի 18-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Այսօր երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 26-28, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։
Կարծիքներ