Դիլիջանում կայացել է «Միմինո» փառատոնը, հայերն ու վրացիները մրցել են խոհարարության ասպարեզում
Հունիսի 17-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առաջին անգամ կայացել է «Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը:
Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից։
Փառատոնի մասնակից հայ և վրացի թիմերը տաղավարներում պատրաստել և ներկայացրել են իրենց խոհանոցի բազմազան ուտեստները: Փառատոնի մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվել են ազգային երգ ու պար, արվեստի գործեր, արհեստագործական աշխատանքներ:
Փառատոնի կազմակերպիչը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ն է`ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ:
Փառատոնի բացման արարողությանը հյուրերին ողջունել են կազմակերպիչներն ու երկու երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները` ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը մեր երկրների համար:
Կարծիքներ