Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել Հայաստանի սահմանը

Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել Հայաստանի սահմանը

Այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձինք կարող են հատել հայ-վրացական սահմանը՝ անցակետերի ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար, սակայն այն պայմանով, որ կունենան COVID-19- ի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի  մեթոդով բացասական լաբորատոր թեստը հաստատող փաստաթուղթ (ոչ ավելի, քան 72 ժամ առաջ արված): Հակառակ դեպքում նմուշառումն իրականացվում է անցակետում, և անձը պարտավոր է ինքնամեկուսանալ մինչև կորոնավիրուսի  թեստի բացասական արդյունքը (նախկինում այդ պահանջը կիրառվում էր միայն օդային սահմանային անցակետերում): Այս մասին տեղեկացնում է Jnews.ge-ն: 

Այս տեղեկության հրապարակումից հետո Վրաստանի շատ քաղաքացիներ դիմել են Jnews հայ-վրացական խմբագրություն` տեղեկանալու, թե արդյոք իրենք կարող են լքել երկիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում