Մարի Դանիելյանը՝ «Classic Pure Vienna» միջազգային երաժշտական մրցույթի հաղթող
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, դաշնակահար Մարի Դանիելյանը (դասատու՝ Մարինե Մարգարյան) Ավստրիայում կայացած «Classic Pure Vienna» միջազգային երաժշտական մրցույթում ճանաչվել է հաղթող:
Նշենք, որ 2023 թվականի ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շնորհալի երեխաները մասնակցել են 15 երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին: Մասնավորապես.
«FUJAIRAH» դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ՝ ԱՄԷ
«London classical» դաշնակահարների միջազգային մրցույթ՝ Մեծ Բրիտանիա
«Gloria Artis» 3-րդ միջազգային մրցույթ` Ավստրիա
«Swiss» դաշնակահարների միջազգային մրցույթ` Շվեյցարիա
«Great Piano Masters» դաշնակահարների միջազգային մրցույթ` Իսպանիա
«Virtuoso» միջազգային երաժշտական մրցանակ` Մեծ Բրիտանիա
Ա․ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ` Հայաստան
Գ․Մալերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ՝ Չեխիա
«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» դաշնակահարների միջազգային մրցույթ` Հայաստան
Ա․ Բաբաջանյանի անվան 7-րդ միջազգային մրցույթ՝ Հայաստան
IMKA միջազգային մրցույթ` Բոսնիա և Հերցոգովինա
«AMIGDALA» միջազգային մրցույթ` Իտալիա
«Merci Maestro» միջազգային մրցույթ` Հունաստան
Classic Pure Vienna միջազգային երաժշտական մրցույթ` Ավստրիա
London music international competition` Անգլիա
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:
Ծրագրի նպատակն է՝ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:
Կարծիքներ