Լուսագյուղի Տերյան փողոցում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Լուսագյուղի Տերյան փողոցում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 22։42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցում գտնվող վագոն-տնակում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:05-ին, մարվել՝ 23:17-ին: Այրվել են վագոն-տնակի (40 քմ) տանիքը՝ մոտ 7 քմ և ներսի պատը՝ մոտ 3 քմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում