Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ կա զոհ

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ կա զոհ

Նոյեմբերի 17-ին, ժամը 23:41-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ․ Կ․, ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ)․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Լ․ Կ․-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում