ՀՀ կենտրոնական բանկում հյուրընկալել են աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին
2022 թվականի ապրիլի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Օգանեսոն (Og)» քիմիական տարրին նվիրված արծաթե հուշադրամը: Հուշադրամի` շրջանառության մեջ դնելու ամսաթիվն ընտրվել է Յուրի Հովհաննիսյանի ծննդյան օրը, ում անունով է անվանակոչվել Մենդելեևի պարբերական աղյուսակի «Օգանեսոն (Og)» արհեստական ռադիոակտիվ տարրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Այս կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԿԲ նախագահի տեղակալները, ԿԲ խորհրդի անդամները Կենտրոնական բանկում հյուրընկալել են Յուրի Հովհաննիսյանին: Հանդիպման մասնակիցները շնորհավորել են աշխարհահռչակ գիտնականին ծննդյան կապակցությամբ, երախտիքի և շնորհակալական խոսքեր ուղղել նրան՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ մասնագիտական ոլորտում:
Յուրի Հովհաննիսյանը Դուբնայի (ՌԴ) Գ. Ն. Ֆլյորովի անվան ՄՀՄԻ միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարն է: Նրա անմիջական ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են գերծանր քիմիական տարրերի ուսումնասիրման բազմաթիվ գիտափորձեր և 8 նոր ատոմային տարրերի հայտնագործություն:
Կարծիքներ