Թրամփը նոր հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, եթե վերընտրվի նախագահ:
Նրա խոսքով՝ պատերազմը պետք է ավարտվի «ուժի և իմաստության» օգնությամբ։
«Ես շատ լավ գիտեմ նախագահ Պուտինին, շատ լավ գիտեմ նախագահ Զելենսկուն, և կարծում եմ, պատերազմի հարցը պետք է լուծել, և մենք պետք է դա անենք և անենք դա ուժով և իմաստությամբ»,- ասել է նա։
Թրամփը կրկին հայտարարել է, որ եթե ինքը լիներ նախագահ, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի։
«ԱՄՆ ընտրությունները շատ բան կփոխեն, մասնավորապես՝ Ուկրաինայի պատերազմի հետ կապված»,- ասել է նա:
Կարծիքներ