Դեսպանատան մոտ հաստաբուն ծառն արմատից կոտրվել, ընկել է «Հոնդա»-ի վրա
Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցում՝ Քուվեյթի դեսպանատան դիմաց, հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Պարեկները ճշտել են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, տեղեկացրել կատարվածի մասին:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:
Կարծիքներ