ԱՄՆ դեսպանը կհանդիպի Ուկրաինայի գլխավոր դատախազի հետ
Պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցերով ԱՄՆ-ի գլխավոր դեսպան Բեթ Վան Սկակը ապրիլի 15-ին տեսախորհրդակցություններ կանցկացնի Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի հետ՝ հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Կարծիքներ