Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. ԱՄՆ Պետդեպ

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. ԱՄՆ Պետդեպ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները և պատրաստ է օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը:

Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանման մեր հանձնառությանը և ինչպես գիտեք պետքարտուղար Բլինքենի հաղորդագրություններից՝ մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը ապրիլի 6-ին Բրյուսելում՝ ներառյալ դրական առաջընթացը խաղաղ բանակցությունների նախապատրաստման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման հարցերում: Ինչպես պետքարտուղարն ընդգծել է դրանից մեկ օր առաջ երկու առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում՝ մենք շարունակում ենք խրախուսել հետագա խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել բանակցություններին երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելու հարցում», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում