Հրշեջ-փրկարարները մարել են հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհները
Մայիսի 5-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում և Արարատի մարզի Մրգավան գյուղում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 6 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Կարծիքներ