Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում մայիսի 08-ի ցերեկը, 09-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում մայիսի 08-ի ցերեկը, 09-10-ին, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ: Մայիսի 08-12-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Կարծիքներ