Իլոն Մասքի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը

Իլոն Մասքի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքի կարողությունն ընթացիկ տարվա սկզբից ի վեր աճել Է ավելի քան 3,5 անգամ եւ առաջին անգամ գերազանցել 100 միլիարդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI)-ին:

Օգոստոսի 27-ի դրությամբ Մասքի կարողությունը գնահատվում Է 101 միլիարդ դոլար: Ընդ որում՝ տարեսկզբին, BBI-ի համաձայն, այն գտնվում Էր 27,4 միլիարդի նշագծին: Այսպիսով, տարվա սկզբից ի վեր միլիարդատիրոջ կարողությունն աճել Է 73,6 մլրդ դոլարով՝ 3,7 անգամ:

Դա պայմանավորված Է Tesla-ի բաժնետոմսերի գնի աճով: Օգոստոսի 26-ին Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են 6,42 տոկոսով եւ սակարկությունների փակվելու պահին արժեցել 2153,17 դոլար: Իսկ օգոստոսի 20-ին Tesla-ի բաժնետոմսերի գնանշումները պատմության մեջ առաջին անգամ բարձրացել են 2 հազար դոլարից: Հունվարին ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմել Է 430,26 դոլար:

Այսպիսով, տարվա սկզբից Tesla-ի կապիտալացումն աճել Է 4,7 անգամ: Դրա հետ մեկտեղ Մասքն առաջվա պես մնում BBI-ի վարկանիշի չորրորդ տեղում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում