Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: Այս մասին հայտնում է կառավարության stopcov․ge կայքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1447 դեպք: Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվը ավելացել է 40-ով և կազմել 1190:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6010 մարդ:
Կարծիքներ