Փրկարարներն ուղղել են Սյունիքի մարզի Հարժիս գյուղի մոտ ձորակը կախված կցորդիչով բեռնատարը

Փրկարարներն ուղղել են Սյունիքի մարզի Հարժիս գյուղի մոտ ձորակը կախված կցորդիչով բեռնատարը

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին ահազանգ է ստացել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորակը․ ճանապարհը բեռնատարների համար դարձել է փակ, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ միակողմանի երթևեկելի։ 

Փրկարարները ուղղել են բեռնատարը․ երթևեկությունը վերականգնվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում