Ղազախստանում կայծակի հետևանքով սատկել է անհետացման վտանգի տակ գտնվող 350 հազվագյուտ այծքաղ

Ղազախստանում կայծակի հետևանքով սատկել է անհետացման վտանգի տակ գտնվող 350 հազվագյուտ այծքաղ

Ղազախստանը հայտնել է, որ երկրի արևմտյան տափաստանում անհետացման վտանգի տակ գտնվող 350 այծքաղ է սատկել, գրում է France 24-ը։

Ղազախստանի բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ կենդանիների մահվան հավանական պատճառը կայծակն է, «քանի որ նրանց մարմինների վրա կայծակի հարվածի հետքեր են հայտնաբերվել»։

Բնության պահպանության միջազգային միությունը, որի «Կարմիր ցուցակն» անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների վերաբերյալ գիտական տեղեկատու է, այծքաղի այս տեսակին (Saiga antelopes) ներառել է անհետացման վտանգի տակ գտնվող հինգ այծքաղների թվում։

Նշենք, որ 2015-ին շուրջ 200 000 այծքաղ սատկել էր բակտերիալ հիվանդության պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում