Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում Ադրբեջանից երկու ապօրինի ներգաղթյալի է ձերբակալել
Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում սահմանազատման գծի մերձակայքում ձերբակալել է Ադրբեջանի երկու քաղաքացիների, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հունվարի 16-ին հաղորդել Է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Լուգանսկի մարզի դիտակետում ՝ սահմանազատման գծից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ՈՒԱԳ մարտիկները ձերբակալել են Ադրբեջանի երկու քաղաքացու։ Ստուգումից հետո Ազգային գվարդիայի աշխատակիցները հայտնաբերել են, որ նրանցից մեկի գտնվելու ժամկետը լրացել է հունվարի 10-ին, մյուսը ՝ Ուկրաինայի տարածքում գտնվել է առանց հիմքի: Նաև հայտնաբերվել է, որ տղամարդիկ ավելի վաղ ազատազրկման ձևով պատիժ են կրել», - ասված է ՆԳՆ կայքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս պահին ձերբակալվածները հանձնվել են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցներին՝ իրավախախտման հանգամանքները պարզելու համար:
Կարծիքներ