Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները

Հայաստան-Իսլանդիա  հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները

2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի   Հայաստան-Իսլանդիա  հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարներ:

Մարտի 28-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 36-ամյա Էնեա Ջորջին, որին եզրերում կօգնեն Ռիդիգեր Ցոկաջը և Ռեջդի Ավդոն: Այս մասին hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստան – Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում