Հայտնաբերվել է հսկայական «արսենալ», որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ. զենքը բերել էին պատերազմից
Վերջին ամիսներին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները հայտնաբերել են մեծ թվով զենք-զինամթերք:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջերս Արմավիրի, Մեծամորի, Բաղրամյանի բաժինների ծառայողները այնքան զենք ու զնամթերք են հայտնաբերել, որ կարելի է զինել մի ամբողջ գունդ:
Օգոստոսի 4-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է ահազանգել անհայտ քաղաքացին և հայտնել, որ ինքը պատերազմից մեծ քանակի ինքնաձիգներ և ռազմամթերք է բերել և հիմա այն թողել է Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային գեղեցկուհի» ռեստորանին հարակից տարածքում՝ ջրատարի մեջ:
Նշված հասցե են ժամանել ոստիկանները, փորձաքրեագետները:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 2 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 1 հատ հակատանկային նռնականետ, 4 հատ «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ «ՌԳԴ» տիպի նռնակ առանց պայթուցիչի և 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 փայտե արկղ տրոտիլ տեսակի պայթուցիչ՝ ընդհանուր՝ 66 հատ, 5 հատ երկաթյա փակ արկղ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտով, 2 հատ երկաթյա փակ արկղ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտով, 1 հատ երկաթյա փակ արկղ առանց գրառման ինքնաձիգի փամփուշտ, 1 հատ փայտի փակ արկղ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, թվով 2 հատ փայտի փակ արկղ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, 1 հատ փայտի բաց արկղ լցված 47 հատ թղթե տուփի մեջ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, 1 հատ երկաթե բաց արկղ լցված 34 հատ թղթե տուփի մեջ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, թվով 1 հատ երկաթե բաց արկղ լցված 31 հատ թղթե տուփի մեջ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, թվով 10 հատ դատարկ ինքնաձիգի փամփուշտատուփ, 17 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի լիցքավորված փամփուշտատուփ, ընդհանուր 10500 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ և ընդհանուր 4250 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, 22 հատ ազդանշանային փամփուշտ, 7 հատ դատարկ՝ 20 հատ լիցքավորված որսորդական հրացանի փամփուշտ, 1 պարկ տարբեր տիպի կապի և տեսադիտարկման միջոցներով և 1 հատ «Ռ-163» տիպի կապի միջոց:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Հայտնաբերված ողջ «արսենալ»-ը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Կարծիքներ