ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սլովենիայում ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Սլովենիայում ջրհեղեղի զոհերի ընտանիքներին:
Այս մասին ուղերձը հրապարակվել է ԱԳՆ «Թվիթեր»-ի միկրոբլոգում, որին կից Սլովենիայում տեղի ունեցած աղետից լուսանկար է։
Օգոստոսի 3-ին և 4-ին հորդառատ անձրևների պատճառով Սլովենիան բախվել է ամենամեծ բնական աղետին։ Հայտնի է, որ զոհվել է առնվազն երեք մարդ, ավերվել են ճանապարհներ, կամուրջներ, շինություններ։
Կարծիքներ