Մասամբ կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ և Արցախի պողոտաներ երթևեկությունը

Մասամբ կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ և Արցախի պողոտաներ երթևեկությունը

Հունիսի 25-ին՝ ժամը 09:00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ascend Armenia Bikepacking Race 2023» մրցույթ-նախագիծը։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հեծանվավազքով պայմանավորված' մինչև ժամը 12:00-ն մասամբ կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ և Արցախի պողոտաներ, Էրեբունու փողոցի հատվածի երթևեկությունը։

Շուրջ 20 երկրից ժամանած ավելի քան 30 հեծանվորդ անցնելու է մոտ 1200 կմ:

Մանրամասները և երթուղին՝ հետևյալ հղումով. https://bikepacking.com/event/ascend-armenia-2023/:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում