Մի շարք երկներ, ՌԴ իրավիճակով պայմանավորված, հորդորում են իրենց քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել
Իտալիան, Բուլղարիան, Ճապոնիան և մի շարք այլ երկրներ հորդորում են իրենց քաղաքացիներին, ՌԴ իրավիճակի հետ կապված, զգուշություն ցուցաբերել:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համապատասխան գերատեսչությունները:
Բուլղարիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է Ռուսաստան ուղևորությունների վտանգի մասին:
Ճապոնիայի կառավարությունը ուշադիր հետևում է Ռուսաստանում իրավիճակի զարգացմանը և տեղեկություններ է հավաքում կատարվածի մասին, քանի որ անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացումը կարող է ազդել ՌԴ-ում գտնվող ճապոնացի քաղաքացիների վրա:
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Կրասնոդար, Կուրսկ և Դոնի Ռոստով այցելություններից:
Իտալիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Իտալիայի ԱԳՆ-ն կապ է պահպանում ՌԴ-ի դեսպանատան հետ, իտալացիներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել, սակայն ներկայումս նրանց համար ոչ մի վտանգ չկա:
Ղրղզստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ երկրի դեսպանատունը դիմել է իր համաքաղաքացիներին ՝ խնդրելով զերծ մնալ Ուկրաինայի հետ սահմանակից Ռուսաստանի շրջաններ այցելելուց:
Կարծիքներ