Փորձում եմ գործով ինչ որ բանին օգտակար լինեմ և ցավով լուռ հետևում եմ ինչ է կատարվում․ Սոս Ջանիբեկյան

Փորձում եմ գործով ինչ որ բանին օգտակար լինեմ և ցավով լուռ հետևում եմ ինչ է կատարվում․ Սոս Ջանիբեկյան

Սոս ջանիբեկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հազարավոր նամակներ եմ ստանում, որտեղ ինձ ասում են .« իրավունք չունես Սո՛ս դու լռելու , եթե Հայ ես խոսի՛ր, մի բան ասա , ամոթ է, Քո խոսքն ասա , վախեցե՞լ ես ,թե՞ ծախվել»:
Սիրելի Ժողովուրդ , ներող եղեք, բայց անիմաստ եմ համարում իմ սոց ցանցերում շատ ակտիվ լինելը, ստատուսներ գրելը , քոմենթները կարդալ և առավելևս դրանց պատասխանելը, փորձում եմ գործով ինչ որ բանին օգտակար լինեմ և ցավով լուռ հետևում եմ ինչ է կատարվում , կներեք իմ այս դիրքորոշման համար:      Նույնիսկ ափսոսում եմ, որ սա շուտ չէի հասկացել :
Միակ բանը ինչ կուզեմ ասել , որ այս օրհասական պահին պետք է համախմբվել , ներքին քաոս չստեղծել , իրար ուժ տալ ,դիմանալ, միմյանց սիրել և հարգել : 
Փառք ու պատիվ մեր հերոս զինվորներին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում