Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը. կա 6 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը. կա 6 վիրավոր

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ հայտնվել է Opel-ի տակ:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում