ՃՏՊ Թալին քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհին. կա վիրավոր

ՃՏՊ Թալին քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհին. կա վիրավոր

Հունիսի 19-ին, ժամը 18։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թալին քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Օpel» (վարորդ՝ Լայերտ Բ․, 42 տարեկան) և «Mercedes» (վարորդ՝ Սանասար Ա․, 70 տարեկան) մակնիշների ավտոմեքենաները։ «Օpel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տաթև Բ․-ն (32 տարեկան) հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում