Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 4 850 կազմակերպության գործունեությունը
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 28.07.2020-ի դրությամբ կայացվել է 4850 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Տեղեկատվությունը հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
28.07.2020-ի դրությամբ իրականացվել է 59054 ստուգում, որից միայն 505-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Կարծիքներ