Դանիայի եւ Իսպանիայի վարչապետները հանդիպում են անցկացնում Զելենսկիի հետ
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը եւ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը, որոնք գտնվում են Կիեւում, ներկայումս հանդիպում են անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Դանիայի կառավարական դիվանատան՝ ապրիլի 21-ին հրապարակված հաղորդագրության մեջ: Կողմերը, մասնավորապես, կքննարկեն Ուկրաինայի իրադրության, այդ երկրի հետագա օգնության եւ մարդու իրավունքների հետ կահված իրավիճակի հարցերը: Ֆրեդերիկսենի խոսքով՝ նա Զելենսկիին կհավաստիացնի , «որ Դանիան կշարունակի օգնել Ուկրաինային», եւ որ արեւմտյան պետությունները միասնական են ուկրաինացի ժողովրդի աջակցության հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ