Երևանում դեկտեմբերի 13-14-ը և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում դեկտեմբերի 13-14-ը և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում