2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային Մակեդոնիան
2023 թվականին Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ԵԱՀԿ նախագահը։ Այսօր՝ դեկտեմբերի 4–ին, այդպիսի որոշում է ընդունվել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով։
«Որոշում. 2023 թվականին ԵԱՀԿ նախագահը կլինի Հյուսիսային Մակեդոնիան»,– Twitter–ում հայտնել է ԵԱՀԿ–ում Ալբանիայի նախագահությունը։
ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 3–4–ը՝ պատմության մեջ առաջին անգամ տեսակոնֆերանսի ձեւաչափով։
Կարծիքներ