Մոսկվայում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 630 հազար մարդ. 1 օրում համավարակի հետևանքով մահացածների թիվը 74 է. ТАСС
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը 1 օրում կազմել է 74: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով համավարակի շուրջ ստեղծված իրավիճակի հսկողության և մոնիտորինգի հարցով օպերատիվ շտաբի տվյալները:
«Մոսկվայում մահացել է 74 պացիենտ, որոնց մոտ եղել է թոքաբորբ, և ստացվել է կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- նշել են շտաբում:
Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում մահացել է 9 277 մարդ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Մոսկվան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակումների թվով առաջին տեղում է: Ընդհանուր առմամբ, քաղաքում հայտնաբերվել է վարակման 632 057 դեպք, որոնցից 6 868-ը՝ վերջին օրում: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 478 724 մարդ:
Կարծիքներ