Մակրոնը ծրագրում է Չինաստան այցելել 2023 թվականի սկզբին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է հաջորդ տարվա սկզբին այցելել Չինաստան։ Այս մասին Չինաստանում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին հայտարարել է չինական Global Times թերթին երկուշաբթի օրը հրապարակված հարցազրույցում :
«Նախագահ Մակրոնն արդեն երկու անգամ այցելել է Չինաստան՝ պաշտոնը ստանձնելուց հետո և մտադիր է հաջորդ տարվա սկզբին այցելել Չինաստան», - ասաց նա՝ նշելով, որ Մակրոնը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կանոնավոր շփումներ են պահպանում. համաճարակի սկզբից երեք տարվա ընթացքում նրանք խոսել են ավելի քան 10 անգամ:
Կարծիքներ