Իրանը հետևողականորեն ջանքեր է գործադրել Ադրբեջանի և Հայաստանի հետ ցանկացած խնդիր վերացնելու ուղղությամբ. Ալի Վելայեթի

Իրանը հետևողականորեն ջանքեր է գործադրել Ադրբեջանի և Հայաստանի հետ ցանկացած խնդիր վերացնելու ուղղությամբ. Ալի Վելայեթի

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է,  որ Իրանը միշտ ուշադիր է եղել իր հարևանների նկատմամբ և երբեք մտադրություն չի ունեցել ներխուժելու կամ վերահսկելու Ադրբեջանը։

Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ալի Աքբար Վելայաթին հերքել է Իրանի հասցեին հնչող մեղադրանքներն առ այն, թե Իսլամական Հանրապետությունը ծրագրել է հարձակվել Ադրբեջանի Հանրապետության վրա կամ զավթել իշխանությունը հարևան երկրում:

Նրա խոսքով` Իրանը երբեք չի նախանձել իր հարևաններին, այլ ճիշտ հակառակը՝ միշտ հաշվի է նստել նրանց հետ և ցանկացել է դրական հարաբերություններ պահպանել բոլորի հետ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն ջանքեր է գործադրել հարաբերությունները բարելավելու՝ իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ ցանկացած թյուրիմացություն վերացնելու ուղղությամբ»,-ասել է Վելայեթին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում