Քուվեյթի նոր էմիրը հանդիպել է ԱՄՆ եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

Քուվեյթի նոր էմիրը հանդիպել է ԱՄՆ եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

Կիրակի Քուվեյթի նոր էմիր Նավաֆ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Աս Սաբահը հանդիպել է ԱՄՆ եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք առանձին այցելել են՝ ի նշան հարգանքի երկրի հանգուցյալ ղեկավար Սաբահ IV-ի վախճանի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Այդ առնչությամբ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը մեջբերել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի խոսքերը հանգուցյալ Սաբահ IV-ի մասին Քուվեյթ կատարած այցի ժամանակ:

«Նրան կհիշեն՝ որպես հզոր մարդու եւ Միացյալ Նահանգների առանձնահատուկ ընկերոջ»,-հայտարարել է Էսփերը:

Իր հերթին Քուվեյթի պետական տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ նոր էմիրին կայցելի Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ներդրումն ու աջակցությունը «բալանսի եւ չափավորության հարցում»:

Քուվեյթի 83-ամյա էմիրը դեռեւս պետք է հայտարարի իր թագաժառանգի մասին, որը կօգնի նրան կառավարել պետական գործերը: Երկրի ղեկավարն ունի դրա համար մեկ տարի, սակայն վերլուծաբաններն ակնկալում են, որ այդ որոշումը կընդունվի առաջիկա շաբաթների ընթացքում: Թագաժառանգի ընտրությունը պետք է հաստատի երկրի խորհրդարանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում