Իրաքից արևադարձային հոսանքներ են գալիս․ ՀՀ ամբողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

Իրաքից արևադարձային հոսանքներ են գալիս․ ՀՀ ամբողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում