Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ։ Այդ երկրները պնդում են, որ Թեհրանի կողմից Մոսկվային տրամադրվել են բալիստիկ հրթիռներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ սպառնացել էին Իրանին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը՝ Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ մեղադրանքները կեղծ են:
«Միացյալ Նահանգներին աջակցող Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների ոչ կառուցողական հայտարարությունների պատճառով, ինչպես նաև ուկրաինական հակամարտությանն Իրանի ենթադրյալ միջամտության, Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցերի առնչությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ