Քրիստոֆեր Բոնիֆեյսը՝ Արարատի ֆուտբոլիստ
Երևանի «Արարատի» կազմն է համալրել 22-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը:
Armsport.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նիգերիացի ֆուտբոլիստը 2022 թվականի ամռանը տեղի Right2Win ակադեմայից տեղափոխվել է Չարենցավանի «Վան» և նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ 55 խաղում դառնալով 10 գոլի հեղինակ:
Նա նաև մասնկացել է գավաթային երեք խաղի՝ դառնալով երկու գոլի հեղինակ:
Կարծիքներ