Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել

Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Այս մասին տեղեկացնում են Shamshyan.com:

Ժամը 15:30-ի սահմաններում «Լամբադա մոստի» հարևանությամբ՝ Արաբկիրի եղեկեցու դիմաց, բախվել են  «BMW», «Nissan X-Trail», «Mitsubishi Pajero», «Nissan Teana», «Nissan Bluebird», «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ազատ Խաչատրյանը, Հովհաննես Մարտիրոսյանը, Արծրուն Ավոյանը, որպեսզի վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում