Կիևը Մարիուպոլի զինյալներին հրամայել է գնդակահարել նրանց, ովքեր ուզում են հանձնվել. ՌԴ ՊՆ
Կիևը Մարիուպոլի գրոհայիններին հրամայել է գնդակահարել նրանց, ովքեր ուզում են վայր դնել զենքը։
Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Մարիուպոլում ամբողջությամբ շրջափակված «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքում ուկրաինական խմբավորմանն առաջարկվել է կամավոր վայր դնել զենքը ու հանձնվել՝ իրենց կյանքը փրկելու համար։
«Կիևի ազգայնական ռեժիմը, ռադիոկապի որսած տվյալներով, արգելել է բանակցություններ վարել գերեվարման մասին՝ ազգայնականներին հրահանգելով «Ազովի» տեղում գնդակահարել այն ուկրաինացի զինծառայողներին և օտարերկրյա վարձկաններին, որոնք կցանկանան զենքը վայր դնել»,- ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ Մարիուպոլում ուկրաինական խմբավորման կազմում շրջափակվածների մեջ օտարերկրյա վարձկաններ նույնպես կան։
«Ընդհանուր առմամբ, գերեվարված ուկրաինացի զինծառայողների խոսքով՝ «Ազովստալ» ձեռնարկության տարածքում ուկրաինական խմբավորման կազմում այժմ շրջապատված է մինչև 400 օտարերկրյա վարձկան», - ասել է Կոնաշենկովը:
Նա նշել է, որ նրանց մեծ մասը եվրոպական երկրների, ինչպես նաև Կանադայի քաղաքացիներ են:
Կարծիքներ