Արցախից Հայաստան տեղափոխված Ռուբեն անունով առյուծը վերադառնում է Աֆրիկա
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է, որ 2022 թ-ի դեկտեմբերի 4-ին ԼՂ Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկված և Հայաստան տեղափոխված առյուծը վերադառնում է Աֆրիկա։
«Ռուբեն անունով առյուծը իր կյանքի ողջ ընթացքում երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ։ Այսօր նշելով առյուծների համաշխարհային օրը՝ ուրախ ենք տեղեկացնելու, որ նա վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա, միանալու իր տեսակի առանձնյակներին, որտեղ անցկացնելու է իր կյանքի մյուս մասը։ Առաջին անգամ, նրա մռնչյունները արձագանք կստանան հարազատ միջավայրում։ Սա կարևոր և նշանակալի իրադարձություն է։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Animal Defenders International-ին այս միջոցառման մասնակիցը լինելու և առյուծին իր բնական միջավայր ապահով վերադարձը կազմակերպելու համար»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ։
Կարծիքներ