«Ռեալ Սոսյեդադը» Արսեն Զախարյանի համար 11 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ է արել «Դինամոյին»

«Ռեալ Սոսյեդադը» Արսեն Զախարյանի համար 11 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ է արել «Դինամոյին»

«Ռեալ Սոսյեդադը» 11 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ է արել «Դինամոյին» Ռուսաստանի հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի համար։ 

Մոսկվացիները ցանկանում են ստանալ 15 մլն եվրո և առանց հնարավոր բոնուսները հաշվի առնելու։

Անցած մրցաշրջանում Իսպանիայի կրկնակի չեմպիոնը զբաղեցրել էր մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, ուստի սեպտեմբերից թիմը կսկսի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։

Առայժմ ռուսաստանցի խաղացողներից ՉԼ-ում խաղալու հնարավորություն ունի միայն Եգոր Պրուցևը, որի «Ցրվենա զվեզդան» նույնպես հանդես կգա խմբային փուլում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում