Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և Renault-ն. թունելը երկկողմանի փակ է

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և Renault-ն. թունելը երկկողմանի փակ է

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13։38-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի երկրորդ թունելի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ թունելում, բախվել են Iveco մակնիշի բեռնատարը և Renault մակնիշի ավտոմեքենան. թունելը երկկողմանի փակ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում