Հուսով եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ ասել է, հետաքրքրված չէ ԼՂ-ում էթնիկ զտում անելու հարցում. Պուտին
Հայաստանի ղեկավարությունը փաստացի ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ:
«Խոսքը միայն վերջին հակամարտության արդյունքները չեն. բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ: Եվ իրենց Պրահայի հայտարարության մեջ նրանք պարզապես դա արձանագրեցին թղթի վրա»,-ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակիորեն ասում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս խնդիր չէ, այն լուծված է։
«Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը՝ հաշվելով ամբողջ տարածքը մինչև 1991 թվականը Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում և նշելով մի թիվ, որը ներառում էր հենց Ղարաբաղի տարածքը: Սա մեր որոշումը չէ, սա այսօրվա Հայաստանի ղեկավարության որոշումն է»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա նաև բացատրել է, թե ինչպես է այժմ հնչում Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում Ռուսաստանի տեղակայման և ներկայության վերաբերյալ։
«Այո, մեղ ուղիղ ասում են, թե եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, պետք է դրանք քնարկեք ու համաձայնեցնեք մեզ հետ երկկողմ հիմքով, լավ, ի՞նչ պետք է ասենք, այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս, բա մենք ի՞նչ կարող ենք անել»,-ասել է ՊՈւտինը:
Նա միաժամանակ հայտնել է, որ այս համատեքստում հարցեր են առաջանում հումանիտար բաղադրիչի և ռուս խաղաղապահների՝ տարածաշրջանում մնալու մանդատի հետ կապված։
«Մանդատը դեռ ուժի մեջ է, բայց հումանիտար բնույթի հարցերը, այնտեղ ցանկացած տեսակի էթնիկ զտումներ կանխելը, իհարկե, չեն վերացել: Ես լիովին համաձայն եմ սրա հետ: Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ վստահեցրել է, իրոք շահագրգռված չէ որևէ «էթնիկ զտումով, ավելին, ընդհակառակը, շահագրգռված է ապահովել, որ խաղաղոթւյան գործընթացը մեղմորեն ընթանա»,- նշել է ՌԴ ղեկավարը։
Կարծիքներ