Հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել 111 քաղաքացի
11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք: Կատարվել է 5763 թեստավորում, առողջացել է 111 քաղաքացի: Գրանցվել է մահվան 4 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346811 դեպք, որոնցից 333311-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է: Ընդհանուր կատարվել է 2625952 թեստավորում:
Կարծիքներ