Տիխանովսկայան ելույթ է ունեցել Freedom House մրցանակի հանձնման արարողությանը |tert.am|
tert.am: Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ելույթ է ունեցել Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության ամենամյա մրցանակի հանձնման արարողությանը, հաղորդում է tass.ru-ն։
Այս տարի պարգևները հանձնվել են Հոնկոնգի բողոքի շարժման ներկայացուցիչներին և Սուդանի երկու ընդդիմադիր խմբերին: Տիխանովսկայան արարողությանը մասնակցել է որպես հյուր:
«Չնայած դաժան ճնշումներին, հարյուր հազարավոր բելառուսներ խաղաղ կերպով պաշտպանում են իրենց իրավունքները, և նրանք մի պարզ պահանջ ունեն՝ երկխոսություն սկսել և նոր, ազատ ու արդար ընտրություններ հայտարարել»,- իր ելույթում ասել է Տիխանովսկայան։
Freedom House-ը ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոլորտում խոշորագույն ոչ կառավարական կազմակերպություններից մեկն է:
Կարծիքներ