Էդգար Մանուչարյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
33-ամյա ֆուտբոլիստը ֆեյսուքյան իր էջում գրել է.
«Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ. ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան: Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել որոշեցի ավարտել իմ կարիրան։ Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից չնայած շատ լավ հասկանում եմ որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի … հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշական մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր եվ անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին…շնորհակալություն բոլորին՝ իմ ակումբներին, ղեկավարությանը, բոլոր աշխատողներին, ֆեդերացիայի աշխատակազմին և իհարկե իմ խաղընկերներին, որոնց շնորհիվ ես երկար ճանապարհ եմ անցել …սիրում եմ ձեզ….»,-գրել է Մանուչարյանը:
Էդգար Մանուչարյանը 2002-2004 թվականներին «Փյունիկի» կազմում 3 անգամ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող։ 2004 թվականին խփելով 21 գոլ դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ 2004-ին տաղանդավոր հայ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Այաքս»: 2010 թ. Մանուչարյանը վերադարձել է հարազատ «Փյունիկ», այնուհետև ռուսական «Ուրալ», որից հետո խաղացել է նաև «Ալաշկերտում» և «Փյունիկում»:
Կարծիքներ